«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի հունվար ամսին ունեցել են ավելի քան 887,500 էջի դիտում և շուրջ 62,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5.2 րոպե:
Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև ՌԴ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Հայկական կրթական ֆորումի քնարկումներում հունվար ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է մոտ 1,900 գրառում, ստեղծվել է 54 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 113 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում հունվար ամսին տեղադրվել է 115 նոր կրթական պաշար, իսկ հեռավար ուսուցման համակարգում կազմակերպվել է երեք դասընթաց՝ 110 ուսուցիչների համար: