Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի աշխատակից Մարիետա Դումիկյանը:
Կայքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցում: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: