Հայտնի են «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21, 2017
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ (ցանկը կցվում է). Երևան՝ 9, Կոտայք՝ 11, Լոռի՝ 7, Սյունիք՝ 6, Արարատ՝ 5, Արմավիր՝ 4, Արագածոտն՝ 3, Գեղարքունիք և Շիրակ՝ 2-ական, Վայոց ձոր և Տավուշ՝ 1-ական դպրոց: Մրցույթի մասնակից դպրոցների 51 կայքերից 41-ը գործում են Հայկական կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցի http://schoolsite.am տիրույթում:

Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր կայքերը և ընտրեց դպրոցական կյանքը լուսաբանող, համագործակցությունը ներկայացնող և համակողմանի տեղեկատվություն տրամադրող, գեղեցիկ ձևավորմամբ, նյութերի մատչելի հասանելիությամբ առանձնացող կայքերը:

ՀԿՑ-ից դուրս գործող տասը կայքերից հաղթող ճանաչվեց Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը (https://118highschool.am):

Ինչպես նշված էր հայտարարության տեքստում (http://ktak.am/index.php/am/events/view/16), ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (Wordpress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերը գնահատվեցին առանձին: Մրցանակների արժանացան.

  • Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը (http://fantan.schoolsite.am/)՝ առաջին մրցանակ,
  • Լոռու մարզի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը (http://polytechvanhs.schoolsite.am)՝ երկրորդ մրցանակ,
  • Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը    (http://artashat2.schoolsite.am/)՝ երրորդ մրցանակ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից դպրոցներին և շնորհավորում հաղթողներին:

Դպրոցները, մրցանակների հանձնման արարողության մասին, կտեղեկացվեն լրացուցիչ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն