Փետրվարի 25, 2016
ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն հայտարարում է «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընդլայնման մեկնարկը:
Բոլոր դպրոցները, որոնք ցանկանում են միանալ այս ծրագրին, մինչև 2016թ. մարտի 4-ը ներառյալ etwinning@ktak.am հասցեին պետք է ուղարկեն նամակ, որը ստորագրված կլինի դպրոցի տնօրենի կողմից, ինչպես…
Փետրվարի 8, 2016
Փետրվարի 6-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ 2015 թվականի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգի արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, մարզային կրթության վարչությունների պետեր, դպրոցների տնօրեններ և կրթական համակարգի ներկայացուցիչներ:
ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման համար 2013թ-ից․սկսվել և…
Փետրվարի 8, 2016
Այսօր, հունվարի 27-ին, Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգի 2015թ. արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, բուհական համակարգի ներկայացուցիչներ:
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման համար 2013թ․ սկսվել և շարունակվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների…
Հունվարի 11, 2016
Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կազմակերպվել է թվով երրորդ հեռավար փորձնական տեսադասը:
Այս անգամ կապ է հաստատվել Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: Դասը կազմակերպվել…
Հունվարի 10, 2016
Շարժական ինտերնետային համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ստեղծվել է 2008 թ.: Այն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար: ՇԻՀԿ-ը տասներկուօրյա համակարգչային դասընթացներ էր կազմակերպում Հայաստանի հեռավոր…