Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ հայտարարած «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ավարտվեց:
Սահմանված ժամանակահատվածում ԿՏԱԿ-ը ստացավ Հայաստանի տարբեր մարզերի 21 դպրոցների աշակերտների ստեղծած՝ Թարգմանչաց տոնին նվիրված սեղանի օրացույցների 23 նմուշներ, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/397/date_created/desc:
Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր աշխատանքները, որի արդյունքում հաղթող կամ խրախուսանքի արժանի աշխատանք չընտրվեց, քանի որ հիմնականում
Ամփոփելով Թարգմանչաց տոնին նվիրված «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթը ԿՏԱԿ-ը շնորհակալություն է հայտնում բոլորին՝ օրացույցներ նախագծելու և ներկայացնելու համար: Հույս ունենք, որ մրցույթը որոշ չափով ծառայեց իր նպատակին և այսուհետ կազմակերպվող նման միջոցառումներն ավելի արդյունավետ կլինեն:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն