ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
Նոյեմբերի 3, 2017
Այսօր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության (ԴԿՄ) միջև ստորագրվել է կրթության բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև խորացնել համագործակցությունը և իրականացնել արդյունավետ փորձի փոխանակում: Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և նախատեսում է կրթության բնագավառում իրականացնել մի շարք աշխատանքներ, այդ թվում.
- աջակցել Եվրահանձնաժողովի Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնմանը Հայաստանում,
- աջակցել «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրի ներդրմանն ու տարածմանը,
- նպաստել դպրոցներում համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանը,
- նպաստել մանկավարժների մասնագիտական զարգացմանն ու ներուժի հզորացմանը,
- իրականացնել հայաստանյան և համահայկական կրթական ներուժի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեություն: