Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am) համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 92 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (17․09․2019-11․10․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի 35 ուսուցիչներ այսօր ստացան հավաստագրեր:
Համակարգի բովանդակային շահագործումը, դասընթացների մշակումը և վարումը իրականացնում են ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետները (Մարիետա Դումիկյան, Սոնա Գևորգյան)։