Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1–ը Աղվերանում կազմակերպել էր արտագնա աշխատաժողով՝ ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների․
ներկայացման նպատակով։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչությունների և բաժինների ղեկավարներն ու աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների վարչությունների պետերն ու պատասխանատուները, տարբեր կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԿՏԱԿ-ի տնօրենը և աշխատակիցները ներկայացրեցին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նոր մեկնարկած ծրագրերը։
Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում արվեցին առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն աշխատանքների շարունակական զարգացման ընթացքում։
Աշխատաժողովի օրակարգը կցվում է։