Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով Երևանում

Հոկտեմբերի 28, 2019
Նորություններ

Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. Նոյեմբերի 4-ից 5-ը ԿՏԱԿ–ում (ՀՀ, Երևան, 0051, Բուռնազյան 37) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:

Համաժողովին մասնակցելու են Երևան քաղաքի դպրոցների Իթվինինգ ծրագրի մասնակից տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ, ԱԳԳ ներկայացուցիչներ:
Համաժողովին հրավիրվում են մասնակցելու Երևան քաղաքի դպրոցների՝ Իթվինինգ ծրագրում գրանցված և դեռ նախագիծ չիրականացրած տնօրեններն ու ուսուցիչները:

Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք անցնել ստորև առկա հղումով և լրացնել մասնակցության հայտը։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն։

Համաոժողովի մասնակցության հայտ

Համաժողովի օրակարգ

Նյութի աղբյուրը. Իթվինինգպլյուս Հայաստան