Հոկտեմբերի 4-5-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Իթվինինգ ծրագրի հիմունքները, գործիքակազմը, թեմատիկ սեմինարներ անցկացվեցին նախագծային ուսուցման, ինչպես նաև հաջողված ուսումնական նախագծեր անցկացնելու համար անհրաժեշտ մեդիա գործիքների մասին։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև նախորդ տարիներին Որակի Եվրոպական հավաստագրերի արժանացած պրոյեկտների օրինակներ։
Համաժողովին մասնակցում էին տնօրեններ և ուսուցիչներ Լոռու և Տավուշի մարզերից, ԿՏԱԿ-ի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ։
Համաժողովի գործընկերներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։
Նյութի աղբյուրը. etwinningplus