Նորություններ

Արցախի Հանրապետության դպրոցներում իրականացվող աշխատանքները շարունակվում են

Մարտի 31, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից գործուղվել են Արցախի Հանրապետություն (ԱՀ): Համաձայն գործուղման աշխատակարգի, մարտի 30-ին ԿՏԱԿ-ի մասնագետներն այցելել են ԱՀ  Հադրութի շրջանի Հադրութ, Ուխտաձոր և Տող համայնքների դպրոցներ և համակարգչային դասարաններում իրականացրել…

Մեր մասնագետներն այցելել են Ստեփանակերտի երկու դպրոցներ

Մարտի 30, 2017
ԿՏԱԿ-ի աշխատակիցներ Հայկ Թադևոսյանը, Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը մարտի 29-ին եղել են Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 և Ե. Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցներում, համակարգչային դասարաններում ծանոթացել են իրավիճակին և կատարել են անհրաժեշտ աշխատանքները: Երրորդ աշխատանքային օրվա մեծ մասն անցել է Ստեփանակերտի հ.7 դպրոցում, որում գործում են…

Երկրորդ աշխատանքային օրն Արցախում

Մարտի 29, 2017
Նորություններ
ԿՏԱԿ-ի աշխատակիցների գործուղման երկրորդ աշխատանքային օրն Արցախում շատ հագեցած էր:  Նրանք մարտի 28-ին այցելել են Նոր Շեն և Բերդաշեն համայնքների ու Մարտունի քաղաքի հ.1 և հ.2 դպրոցներ: Բոլոր դպրոցների համակարգչային դասարաններում. զրուցել են աշխատակիցների հետ, պարզել են եղած անսարքությունները, վերանորոգել են վնասված սարքերը, տեղադրել են տպիչներ, նորոգել են մալուխների հնացած…

ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց

Մարտի 28, 2017
Գործուղման առաջին օրվա ընթացքում՝ մարտի 27-ին ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց: Նրանք տեղեկացել են համակարգչային դասարանում եղած խնդիրներին և իրականացրել անհրաժեշտ աշխատանքներ՝ փոխարինել են համակարգիչների վնասված մասերը (սնուցման սարքև այլն ), արդիականացրել և թարմացրել են համակարգիչներում առկա ծրագրերը:

Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն

Մարտի 27, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ (6 օր) գործուղվել են Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:   Համառոտ ակնարկ համագործակցության մասին ԿՏԱԿ-ի և…

«Իթվինինգ Պլյուսը» տոնում է իր հիմնադրման 5-ամյակը

Մարտի 24, 2017
Նորություններ
Հինգ տարի առաջ « Իթվինինգ Պլյուսը »  հիմնադրվել է որպես վեց երկրների դպրոցներին հարթակ ապահովող  ղեկավար, եվրոպայի անմիջական հարևանությամբ «Իթվինինգին »  մասնակցող դպրոցները միացնելու համար: Ուսուցիչները Հայաստանից, Վրաստանից,Ադրբեջանից, Մոլդովայից և Ուկրաինայից Արևելյան գործընկերության և Թունիսի մի մասն են: Եվրո-միջերկրական գործընկերության մի մասը ակտիվ ներգրավված է«Իթվինինգ»   համայնքին: Ներկայումս «Իթվինինգին»  մասնակցում են…

Ավարտվեց ևս մեկ հեռավար դասընթաց

Մարտի 17, 2017
Նորություններ
Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին 136 գրանցված մասնակիցներից 104-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 104 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ…

Նոր կրթական քննարկումներ և մասնագիտական խարհրդատվություններ՝ «Հայկական կրթական միջավայրում»

Փետրվարի 28, 2017
Նորություններ
«Հայկական կրթական միջավայրի» ֆորումում (http://forum.armedu.am) 2017թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ուսուցիչները ստեղծել են 28 նոր թեմաներ (391 գրառում, 18711 դիտում)՝ ուսումնական առարկաների դասավանդման, կրթական տարբեր հարցերի քննարկման և մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով, մասնավորապես՝ Մեթոդական հարցեր – 8 թեմա (157 գրառում, 11414 դիտում), Տարրական դպրոց – 6 թեմա (14 գրառում,…

«Հայկական կրթական միջավայրի» նոր կրթական պաշարները

Փետրվարի 27, 2017
Նորություններ
«Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» ենթակայքում (http://lib.armedu.am) 2017թ. հունվար - փետրվար ամիսներին, ըստ դասակարգված բաժինների, տեղադրվել է ավելի քան 300 նոր ուսումնամեթոդական էլեկտրոնային պաշար, այդ թվում՝ «2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադա» բաժնում՝ 42 (մարզային և դպրոցական փուլերի մասնակիցների ցուցակներ, առաջադրանքներ, պատասխաններ, արդյունքներ և այլն)…

Հեռավար առարկայական դասընթացներ

Փետրվարի 23, 2017
Նորություններ
2017թ. հունվար - փետրվար ամիսներին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների կողմից ստեղծվել և իրականցվել են 10 առարկայական վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների 291 ուսուցիչներ:   Համեստ Մինասյան  Ք. Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ  Թեման՝…