«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը նոյեմբեր ամսին

Դեկտեմբերի 6, 2018
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի նոյեմբեր ամսին ունեցել են ավելի քան 1,004,515  էջի դիտում և շուրջ 86,416 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 4․03րոպե:

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, Վրաստանից, ՌԴ-ից, Հնդկաստանից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 3548 գրառում, ստեղծվել է 49 նոր թեմա, ֆորումում գրանցվել է 53 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 45 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում նոյեմբերին մասնագետների կողմից կազմակերպվել է 3 դասընթաց՝ 73 գործընկեր-ուսուցիչների համար: