Նորություններ

Հայաստանում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Դեկտեմբերի 14, 2016
Նորություններ
  ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև: «Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է։ Ոլորտի միջազգային ընկերությունների հետ…

Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել. Լ. Մկրտչյան

Նոյեմբերի 23, 2016
Նորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության…

Տեսադաս՝ Երևան-Գյումրի-Վանաձոր

Նոյեմբերի 16, 2016
Նորություններ
ՀՀ կառավարության գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում` հերթական հեռավար դասը կազմակերպվել է Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» և «ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ» դպրոցների միջև՝ «Ֆիզիկա» առարկայից: Դասը վարել է «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը, որպես առաջադրանք ընտրվել է «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայի խնդիրներից մեկը:…

ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ կիրառության և կարիքի հետազոտություններ

Նոյեմբերի 15, 2016
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցներն իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ պետական բոլոր դպրոցներում՝ ուսուցիչների և տնօրենների շրջանում, որի նպատակն է եղել. ուսումնասիրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը ուսուցիչների շրջանում գնահատել ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կարիքը: Հետազոտությունները տեղադրված են «Պաշարների շտեմարան» կայքում.

Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

Նոյեմբերի 14, 2016
Նորություններ
«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և…

Տեսադաս՝ Հայաստանի և Արցախի դպրոցների մասնակցությամբ

Նոյեմբերի 11, 2016
Նորություններ
  Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան, Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ: Դասը վարել է 198 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը, տեղերում աշխատել…

Ուսումնարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը

Նոյեմբերի 2, 2016
Նորություններ
Այս տարի լրանում է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի հիմնադրման 50-ամյակը, որի բացման ժապավենը կտրել և առաջին դասն ավանդել է կերպարվեստի մեծ վարպետ Մ. Սարյանը: Այստեղ ուսանողները մասնագիտանում են ոսկերչության, փայտի և քարի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մանրանկարչության, գորգագործության, դերձակ-մոդելավորման մասնագիտությունների մեջ և պարբերաբար կազմակերպում են ցուցահանդեսներ և վարպետության դասեր՝…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերը՝ մեկ տարածքում

Նոյեմբերի 2, 2016
Նորություններ
Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) «Հայկական կրթական միջավայրում» գործում է «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/) տեղեկատվական կայքը, որում ըստ մարզերի և ըստ կրթական ծրագրի աստիճանի տեղադրված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի հղումները: Տեղեկացնում ենք, որ Կրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման ու զարգացման գործին խթանելու, կայքերի գործարկմանն օժանդակելու նպատակով…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային տարբերակները

Նոյեմբերի 1, 2016
Նորություններ
Պատրաստ են Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային տարբերակները: Խնդրում ենք ուշադրություն դարձնել համակարգչի Office-ային տարբերակին: EMIS_SingleSchool_2016_2017.Access2003_EN Ծրագիրը նախատեսված է Office 2003 համար: EMIS_SingleSchool_2016_2017.Access2007_EN Ծրագիրը նախատեսված է Office 2007 համար: EMIS_SingleSchool_2016_2017.Access2010_EN Ծրագիրը նախատեսված…

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ-ում կատարած աշխատանքների համար

Հոկտեմբերի 21, 2016
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը և գլխավոր հաշվապահ Հ.Իփեքչյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ): Գործուղման ընթացքում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ղեկավարության հետ ԿՏԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են նոր…