Ավարտվեց միջազգային սեմինարը

Մայիսի 21, 2018
Նորություններ

2018թ. մայիսի 11-14-ին Իթվինինգ ծրագրի շրջանակներում Աղվերանում կազմակերպվել էր ուսուցիչների միջազգային հանդիպում-սեմինար, որին մասնակցում էին ուսուցիչներ և աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Ավստրիայից, Չեխիայի հանրապետությունից, Ֆինլանդիայից և Հայաստանից:

Մանրամասն ներկայացվեց Իթվինիգ ծրագիրը, նրա հնարավորությունները, խորհրդատվություն տրվեց նոր գործընկեր գտնելու և համագործակցային ծրագրեր իրականացնելու մասին:

Հատուկ թեմաներ ներկայացվեցին ուսուցիչների և աշակերտների մոտիվացիայի ավելացման, քննադատական մտածողության, ծրագրավորման հմտությունների մասին և այլն։

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ակտիվացնելու համատեղ աշխատանքները ուսուցիչների աջակցման և համագործակցային նախագծեր իրականացնելու համար:

Սեմինարի նկարներն` այստեղ:

Նյութի աղբյուրը. Իթվինինգպլյուս Հայաստան