Անցկացվեց «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը

Մայիսի 18, 2018
Նորություններ

Մայիսի 17-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում անցկացվեց «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մրցույթի առաջին (դպրոցական) փուլն հաղթահարած շուրջ 440 աշակերտներ:

Մրցույթի նպատակն է՝

  • խթանել ՏՀՏ հմտությունների կիրառումն աշակերտների շրջանում, 
  • առաջացնել հետաքրքրություն «Ինֆորմատիկա» առարկայի, համակարգչային կիրառական ծրագրերի նկատմամբ,
  • ստեղծել հնարավորություն  համագործակցության, նորարար գաղափարների և փորձի փոխանակման համար,
  • առողջ մրցակցային պայմաններում նպաստել տաղանդավոր երեխաների բացահայտմանը:

Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են՝  Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը:

Մրցույթի գլխավոր աջակից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ- հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն:
Մրցույթի տեղեկատվական աջակից՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն: