Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները 2018թ. ապրիլի 18-ից 21-ը ներառյալ (4 օր) աշխատանքային այցով գտնվում էին Արցախի Հանրապետությունում:
Բերձոր, Ասկերան և Մարտունի քաղաքներեում տնօրենների հետ կայացած հանդիպումների ընթացքում կտարվեցին Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին ձև 1-հանրակրթություն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվություններում սխալների ուղղման, լրամշակման աշխատանքները:
Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի (ԱՀ ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանն ընդունեց ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ԱՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը, ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի պետ Մ.Ավետիսյանը, քննարկվեցին իրականացվող ծրագրի ընթացքը և համագործակցության շրջանակներում ակնկալվող նոր աշխատանքները։
ԿՏԱԿ-ի և ԱՀ ԿԳՍ նախարարության միջև համագործակցության և իրականացված աշխատանքների մասին՝ կից համառոտ տեղեկանքում: