«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի մարտ ամսին ունեցել են ավելի քան 985,420 էջի դիտում և շուրջ 53,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 6,05 րոպե:
Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում մարտ ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 6,688 գրառում, ստեղծվել է 103 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 79 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում մարտ ամսին տեղադրվել է 232 նոր կրթական պաշար:
«Հեռավար ուսուցում» համակարգում մասնագետների կողմից կազմակերպվել է 5 դասընթաց՝ 136 գործընկեր-ուսուցիչների համար: Բացի այդ, ԿՏԱԿ-ը մարտ-ապրիլ ամիսներին, տարբեր առարկաների 44 ուսուցիչների համար անցկացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը: