«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը)
2018 թվականի փետրվար ամսին ունեցել են ավելի քան 1,018,727 էջի դիտում և շուրջ 57,530 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5.4 րոպե:
Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում փետրվար ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 5,028 գրառում, ստեղծվել է 101 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 105 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում փետրվար ամսին տեղադրվել է 194 նոր կրթական պաշար, իսկ «Հեռավար ուսուցում» համակարգի հմտություններին տիրապետող մասնագետների կողմից կազմակերպվել է երկու դասընթաց՝ 58 գործընկեր-ուսուցիչների համար: