Մամուլի հաղորդագրություն
Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) կկայանա «Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփման, ինչպես նաև պատվոգրերի և մրացնակների հանձման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ:
Մրցույթի մշտական աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որը շուրջ 6 տարի իր համակարգչային լաբորատորիաներում սիրով հյուրընկալում է մրցույթի ավելի քան 400 մասնակիցների, ինչպես նաև տրամադրում բազմակողմ աջակցություն:
Մրցույթի տեղեկատվական հովանավորն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որի աջակցությամբ Հայաստանի բոլոր դպրոցներն իրազեկվում են մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքի մասին:
Մցույթում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին խրախուսական մրցանակներ են հանձնելու նաև Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունը և hardware.am համակարգչային սարքավորումների ինտերնետ խանութը:
Մրցույթի նպատակն է՝
«Ոզնի»-ն ստեղծվել է 2010 թվականին: Լայն ընդգրկվածություն ունեցող մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում և իր ձևաչափով միակն է:
Այս տարի մրցույթի հազարավոր մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան շուրջ 450-ը, որոնցից 65-ը կստանան պատվոգրեր և մրցանակներ: Եզրափակիչ փուլի մյուս մասնակիցներին կտրվեն վկայագրեր:
Հարգանքներով՝
Ռուզան Նիկոյան և Մարիաննա Թովմասյան
«Ոզնի» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ