«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Հունիսի 4, 2018
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի մայիս ամսին ունեցել են ավելի քան 808,295 էջի դիտում և շուրջ 55,851 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 7.69 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից մայիս ամսին կատարվել է 4,909 գրառում, ստեղծվել է 52 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 55 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում մայիս ամսին տեղադրվել է 79 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում մայիս ամսին մասնագետների կողմից կազմակերպվել է 11 դասընթաց՝ 241 գործընկեր-ուսուցիչների համար: