«Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 25-ին:
2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 31833 շրջանավարտներ, որից՝ 14928-ը աղջիկ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 9900 սովորողներ: 12-րդ դասարանի աշակերտների թվաքանակի շեղումը նախորդ տարիների օրինաչափությունից պայմանավորված է 2006-2007 ուստարում 12-ամյա կրթակարգի անցմամբ (կազմակերպվել է միաժամանակ երկու տիպի առաջին դասարանների ընդունելություն)։
Տվյալները՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (https://emis.am/)
Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում կատարվել է փոփոխություններ: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին «Վերջին դասի» կապակցությամբ և հաջողություն մաղթում: