Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Մայիսի 30, 2018
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (07.03.2018 - 04.05.2018), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին գրանցված 44 մասնագետներից ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի 35 ուսուցիչներ ստացան հավաստագրեր:

Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում են «Հեռավար ուսուցում»  (learning.armedu.am), իսկ 2017թ նոյեմբեր ամսից արդեն նորացված  elearning.armedu.am  համակարգերըորոնք «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից են և ստեղծվել են  Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա:

Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթացնելու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար պարբերաբար կազմակերպում է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ: Համակարգերի բովանդակային շահագործումը, դասընթացների մշակումը և վարումը իրականացնում է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանը: