Կատարվել է ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտություն

Հունիսի 14, 2018
Նորություններ

ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառելիության առանձնահատկությունները հասկանալու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետներն իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն ուսուցիչների շրջանում: Վերջինս նպատակ է հետապնդում ուսումնասիրել ՏՀՏ կիրառությունն ուսումնական գործընթացում: Հետազոտության այս մասով առաջադրվել են հետևյալ խնդիրները՝

  • Վերհանել ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառության նկատմամբ ուսուցիչների դիրքորոշումները:
  • Պարզել ուսուցիչների կողմից ուսումնական/դասավանդման գործընթացում ՏՀՏ-ի կիրառման հաճախականությունը:
  • Բացահայտել ուսուցիչների համակարգչային հմտությունների մակարդակը:
  • Պարզել ուսուցիչների կողմից ուսումնական/դասավանդման գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերը:
  • Բացահայտել ուսումնական/դասավանդման գործընթացում ուսուցիչների կողմից կիրառվող կրթական կայքերը և այլ էլեկտրոնային ռեսուրսները:
  • Բացահայտել համակարգչային գիտելիքների հիմնական աղբյուրները:
  • Բացահայտել ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառման հետ կապված խնդիրները և դրանց լուծման մեխանիզմներն՝ ըստ ուսուցիչների:

Տեղեկատվության հավաքման մեթոդ հանդիսացել է ստանդարտացված հարցման մեթոդը, գործիքը՝ ստանդարտացված հարցաթերթը: Ընտրանքի ծավալը կազմել է 699 ուսուցիչ:

«ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտությունը» կցվում է, այն տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/24768: