Նորություններ

Արհեստական բանականության կիրառումը նախագծային ուսուցման գործընթացում

Փետրվարի 2, 2026
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է հեռավար  դասընթաց՝ «Արհեստական բանականության կիրառումը նախագծային ուսուցման գործընթացում» թեմայով։ Դասընթացը ներառում է․ գեներատիվ ԱԲ-ի և Agentic AI-ի ներուժի և գործիքակազմի ուսումնասիրություն և կիրառում ուսումնական նախագծերի իրականացման գործընթացում՝ գաղափարի գեներացումից մինչև վերջնարդյունքի ստեղծում։  Դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, մեկնարկը՝ փետրվարի 5-ից։ Գրանցման հայտի հղում՝ 

ԿՏԱԿ–ում ընդունեցին Էստոնիայի e-Estonia Briefing Centre-ի ներկայացուցիչ Պետրա Հոլմին

Հոկտեմբերի 31, 2025
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեց Էստոնիայի «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրներում կրթության թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև՝ էլեկտրոնային կրթական հարթակների կիրառման փորձը։ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի կրթական տեխնոլոգիական միջավայրի ներկա վիճակը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշեց…

Մենթոր դպրոցների ծրագիրն ապահովել է շուրջ 10000 երեխայի կրթության շարունակականություն

Հոկտեմբերի 29, 2025
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն օրերս ամփոփեց «Գյուղական համայնքների դպրոցներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար կրթության միջոցով» ծրագրի նախորդ 4 տարիների արդյունքները և ներկայացրեց դրա զարգացման հեռանկարները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի ընթացքում ստացված արդյունքները, գնահատել դրա արդյունավետությունը և քննարկել հեռավար կրթության ներդրման հնարավորությունները գյուղական համայքներում՝ որպես ուսուցման նորարարական լուծում։ Կրթական…

ԿՏԱԿ-ի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովն Աղվերանում

Հոկտեմբերի 14, 2025
Նորություններ
Հոկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով խորհրդաժողովը: Ամենամյա խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ, կարևորելով թվայնացման դերը՝ աշխատանքները թափանցիկ և հաշվետվողական ձևով կազմակերպելու հարցում: Անդրեասյանի խոսքով՝ այդ գործընթացի շրջանակում…

Մենթոր դպրոցների ծրագիրը շարունակում է պահանջված լինել

Սեպտեմբերի 25, 2025
Նորություններ
2024-25 ուստարվա ընթացքում 141 գյուղական դպրոց դիմել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրի մասնակից դառնալու համար։ Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղական համայքներում ուսուցչի բացակայության պատճառով չդասավանդվող առարկաների հեռավար ուսուցման կազմակերպումն է՝ վերապատրաստված մենթոր ուսուցիչների միջոցով։ Այս տարի ծրագրին մասնակցելու…

Տավուշի 43 դպրոցներում 9–րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննության փոխարեն իրականացվել է 109 նախագիծ

Հուլիսի 17, 2025
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփում է հանրակրթական հաստատություններում 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու պիլոտային ծրագրի 2-րդ տարին։ Ինչպես նախորդ տարի, 2024-25 ուստարում ևս հաստատված ընթացակարգով սահմանվել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 9-րդ դասարանի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով…

«Իթվինինգ» ծրագիրը 20 տարեկան է

Ապրիլի 30, 2025
Նորություններ
Ապրիլի 25-27-ը Աղվերանում տեղի ունեցավ «Իթվինինգ» ծրագրի մասնակից ուսուցիչների աշխատանքային խորհրդակցություն։ Եռօրյա աշխատաժողովին ներկա էին Երևանի և մարզերի շուրջ 50 ուսուցիչներ, ովքեր մասնակցեցին տարբեր դասընթացների, քննարկումների և վարժանքների։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեցին հաջողված նախագծեր, որոնք իրականացվել են հայաստանյան թիմերի կողմից «Իթվինինգ» ծրագրի շրջանակներում։ Օրակարգային էր նաև 21-րդ դարի ամենապահանջված՝ արհեստական բանականությունը…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց 2024 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները

Նոյեմբերի 22, 2024
Նորություններ
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել էր «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողով՝ ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները և դրանց շրջանակներում իրակացրած աշխատանքները։ Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ուսուցիչների համար նախատեսված ՏՀՏ վերապատրաստումների, «Իթվինինգ» և նախագծային ուսուցում ծրագրերի առաջընթացի, «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը էլեկտրոնային դասավանդման միջոցով»…

Աղվերանում տեղի ունեցավ «Իթվինինգ Հայաստան» ծրագրի երկօրյա աշխատաժողովը

Հոկտեմբերի 15, 2024
Նորություններ
Հոկտեմբերի 7-8-ը Աղվերանում տեղի ունեցավ «Իթվինինգ Հայաստան» ծրագրի երկօրյա աշխատաժողովը։ Դասընթացին ներկա էին Երևանի և մարզերի շուրջ 50 ուսուցիչներ, ովքեր մասնակցեցին տարբեր քննարկումների։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեցին հաջողված նախագծեր, որոնք իրականացվել են «Իթվինինգ Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Օրակարգային թեման էր նաև սովորողների բարեկեցության հիմնախնդիրներն։ Երկօրյա աշխատաժողովի մասնակից ուսուցիչները, տարբեր մանկավարժական գործիքներ կիրառելով, նախ…

Նախագծային ուսուցում․ Արդիական մոտեցում կրթությանը

Հունիսի 21, 2024
Հայաստանում այս տարի մեկնարկել է նախագծային ուսուցման պիլոտային ծրագիրը, որի հիմնական նպատակը 9-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական (ընտրովի` ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն կամ կենսաբանություն) առարկաների ավարտական քննությունները ուսումնական նախագծի իրականացմամբ փոխարինելն է։ Նախագծի պաշտպանության գնահատականը ներառվելու է 9-րդ դասարանի ավարտական փաստաթղթում։ Նշենք, որ Եվրոպական միության և ԿՏԱԿ–ի կողմից իրականացվող «Իթվինինգ Հայաստան» ծրագրի շրջանակներում…