eTwinning նախաձեռնությունը վերսկսում է իր ակտիվ գործունեությունը Հայաստանում։ Սա հրաշալի հնարավորություն է դպրոցների և ուսուցիչների համար՝ միանալու համաեվրոպական կրթական համայնքին և օգտվելու դրա ընձեռած մի շարք հնարավորություններից։
Նշենք, որ Հայաստանը դեռ 2013 թ․–ին է միացել Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning համայնքին: Այս ընթացքում եվրոպական միասնական կրթական համայնքում ներառվել է Հայաստանի շուրջ 600 դպրոց։ Ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։
Ի՞նչ է eTwinning-ը
eTwinning-ը Եվրոպական կրթական համագործակցության հարթակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների դպրոցներին իրականացնել համատեղ առցանց ծրագրեր, փոխանակվել փորձով, կիրառել նորարարական մանկավարժական մեթոդներ և զարգացնել թվային հմտությունները։ Ծրագիրը գործում է Erasmus+ ծրագրի շրջանակներում և միավորում է հազարավոր դպրոցներ՝ ամբողջ Եվրոպայից և հարակից երկրներից։
Ի՞նչ օգուտ կարող է տալ eTwinning-ը ուսուցիչներին
eTwinning ծրագրին մասնակցությունը ուսուցիչներին հնարավորություն է տալիս՝
Բացի այդ, eTwinning նախագծերը նպաստում են աշակերտների լեզվական, հաղորդակցական, թվային և միջմշակութային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև բարձրացնում են դպրոցի տեսանելիությունն ու հեղինակությունը։