Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը՝ https://ai.armedu.am։ Այն օգնում է դասավանդողներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել իրենց ուսումնական խնդրին համապատասխան գործիքակազմը։
Պորտալում ներկայացված է 65 ԱԲ գործիք, որոնք խմբավորված են ըստ ուսումնական նպատակների և խնդիրների՝ 10 բաժիններում.
Յուրաքանչյուր գործիքի դեպքում ներկայացված են՝
✔ հնարավորությունները և դասարանում կիրառման օրինակները,
✔ գնային քաղաքականությունը և բարդության մակարդակը,
✔ հայերենով աշխատելու հնարավորությունը,
✔ աշակերտների տվյալների անվտանգության վերաբերյալ նշումը,
✔ քայլ առ քայլ օգտագործման ուղեցույցը և պաշտոնական կայքի հղումը,
✔ արդյունավետ հրահանգավորման օրինակներ, որոնք կարելի է պատճենել մեկ սեղմումով,
✔ մի շարք գործիքների համար՝ նաև դրանցով ստեղծված ռեսուրսների օրինակներ։
Պորտալում կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք կազմված են մեր կրթական ծրագրային բովանդակությունից բխող իրական օրինակներով։
Գործիքները կարելի է արագ գտնել որոնման դաշտով, ֆիլտրել ըստ գնի և հայերենի աջակցության, իսկ անհրաժեշտները՝ նշել որպես ընտրյալներ։ Ներկայացված գործիքների մեծ մասն ունի անվճար կամ մասնակի անվճար տարբերակներ։
Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։ Տեղեկությունները ստուգված են գործիքների պաշտոնական կայքերում 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։
Պորտալը հավասարապես հարմար է համակարգչով, պլանշետով և հեռախոսով օգտագործման համար։