Նորություններ

Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով Երևանում

Հոկտեմբերի 28, 2019
Նորություններ
Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. Նոյեմբերի 4-ից 5-ը ԿՏԱԿ–ում (ՀՀ, Երևան, 0051, Բուռնազյան 37) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով: Համաժողովին մասնակցելու են Երևան քաղաքի դպրոցների Իթվինինգ ծրագրի մասնակից տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ,…

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Հոկտեմբերի 24, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am)  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 92 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (17․09․2019-11․10․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…

Հեռավար ուսուցման մեկնարկը Սիսավանի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 22, 2019
Նորություններ
Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները քիմիա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Ուսուցման մեկնարկը կազմակերպելու, աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու  նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այցելեցին դպրոց, հանդիպեցին տնօրենի, ուսուցումը կազմակերպող աշխատակիցների և 7-ից 12-րդ դասարանների աշակերտների հետ։ Դպրոցի տնօրեն Ն․ Գալստյանի հետ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն…

Այց Արցախի Հանրապետություն

Հոկտեմբերի 21, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչները, տնօրեն Արտակ Պողոսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ից 19-ը ներառյալ այցելեցին Արցախի Հանրապետություն։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգն Արցախում փորձնական տարբերակով ներդնելու և փորձարկելու, Արցախի ուսուցիչներին հեռավար ուսուցման դասընթացներին ներգրավելու, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակներում նոր ծրագրեր իրականացնելու հարցերը։…

Այց Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց

Հոկտեմբերի 15, 2019
Նորություններ
Այս ուսումնական տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու և փորձնական աշխատանքի մեկնարկը կազմակերպելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբն այցելեց Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց, հանդիպեց փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի աշխատակազմի և սովորողների հետ։ ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ…

Իթվինինգյան երկրորդ տարածաշրջանային համաժողովը՝ Վանաձորում

Հոկտեմբերի 8, 2019
Նորություններ
Հոկտեմբերի 4-5-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Իթվինինգ ծրագրի հիմունքները, գործիքակազմը, թեմատիկ սեմինարներ անցկացվեցին նախագծային ուսուցման, ինչպես նաև հաջողված ուսումնական նախագծեր անցկացնելու համար անհրաժեշտ մեդիա գործիքների մասին։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև նախորդ տարիներին Որակի Եվրոպական հավաստագրերի արժանացած պրոյեկտների օրինակներ։ Համաժողովին մասնակցում էին տնօրեններ և…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը սեպտեմբեր ամսին

Հոկտեմբերի 4, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի սեպտեմբերին ունեցել են ավելի քան 1,652,073 էջի դիտում և շուրջ 79,486 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:08 րոպե:

Ի գիտություն ուսուցիչների

Սեպտեմբերի 16, 2019
Նորություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը»: Ըստ որի  որակավորման տարակարգի բնութագրիչներում, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում (II-ի 6-րդ կետ) կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես ավելացվել է նոր՝ 8-րդ ենթակետ. 8) վերջին երկու տարվա…

Մեկնարկում է «Հեռավար ուսուցման կենտրոնի» աշխատանքը

Սեպտեմբերի 10, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն» (ՀՈւԿ), որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացներ իրականացնելն է։  Այս՝ 2019-2020 ուսումնական տարում, երկու միջնակարգ դպրոցների բոլոր դասարանների համար կազպակերպվելու են ֆիզիկա և քիմիա ուսումնական առարկաների հեռավար ուսուցում՝ համաձայն ուսումնական ծրագրերի և…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունիս-օգոստոս ժամանակահատվածում

Սեպտեմբերի 6, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը)2019 թվականի ամռան ամիսներին (հունիսի 1-ից օգոստոսի 31-ը) ունեցել են ավելի քան 1,689,731 էջի դիտում և շուրջ 112,661 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին…