Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տեղի ունեցավ Իթվինինգ ծրագրի 2023 թվականի ամփոփոիչ տարեկան մրցանակաբաշխությունը

Մարտի 11, 2024
Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տեղի ունեցավ Իթվինինգ ծրագրի 2023 թվականի ամփոփոիչ տարեկան մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությունն իրականացվում էր արդեն 10–րդ անգամ։ Այս տարի, ինչպես միշտ, նախատեսված էին պարգևներ 4 տարիքային անվանակարգերում առաջին և երկրորդ տեղ զբաղեցրած խմբերին, ինչպես նաև՝ խրախուսական մրցանակներ ակտիվ մասնակցության և թիմային լավագույն աշխատանքների համար։ Ընդհանուր առմամաբ, մրցանակներ…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց տարվա ընթացքում կատարված աշխատանքը

Դեկտեմբերի 14, 2023
ՀՀ ԿԳՄՍՆԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել էր «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա հաշվետու խորհրդաժողով՝ ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները և դրանց շրջանակներում իրակացրած աշխատանքները։ Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, հեռավար ուսուցման հարթակի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները: Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է…

Ավարտվեց «Նախագծային ուսուցում» թեմայով ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը

Հոկտեմբերի 13, 2023
Նորություններ
Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպված «Նախագծային ուսուցում» թեմայով ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը (հոկտեմբերի 10- 12)։ Դասընթացին մասնակցում էին  «Էլեկտրոնային ուսուցում. Մենթոր դպրոցներ» ծրագրում ընդգրկված մենթոր դպրոցների 20 ուսուցիչներ, որոնցից 17-ը ակտիվ մասնակցության համար կստանան վկայագրեր։ Եռօրյա աշխատանքի ընթացքում ԿՏԱԿ-ի վերապատրաստող մասնագետները ներկայացրեցին․ Ի՞նչ է նախագծային ուսուցումը (օրենսդրություն, տեսակներ,…

«Կրթական էլեկտրոնային պաշարներ ստեղծելու գործիքներ» բաց դասընթացների շարք

Ապրիլի 13, 2023
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է ՏՀՏ առցանց գործիքների կիրառության հեռավար կարճատև դասընթացների նոր շարքի կազմակերպման մասին։ Հարգելի դասավանդողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու նախընտրած դասընթացին կամ դասընթացներին․ Google ամպային տեխնոլոգիաներ Ինտերակտիվ դասերի բովանդակության ստեղծում (Nearpod) Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets) Ինտերակտիվ ուսումնական գրատախտակների ուսուցում (Google Jamboard, MS Whiteboard)։ Յուրաքանչյուր…

ԿՏԱԿ–ը մի քանի գյուղական դպրոցների անհատույց օգտագործման նպատակով տեխնիկա է տրամադրել

Դեկտեմբերի 2, 2022
Հեռավար դասընթացների արդյունավետ իրականացման համար՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մի շարք գյուղական դպրոցների անհատույց օգտագործման նպատակով համապատասխան տեխնիկա է տրամադրել։ Խոսքը «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումն էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագրի շահառու կամ Մենթոր դպրոցների պատվիրատու ուսումնական հաստատությունների մասին է։   ԿՏԱԿ աշխատակիցները այցերի ընթացքում տեղում ծանոթացել են գյուղական դպրոցների…

«Կրթական էլեկտրոնային պաշարներ ստեղծելու գործիքներ» բաց դասընթացների շարք

Նոյեմբերի 28, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է ՏՀՏ առցանց գործիքների կիրառության հեռավար կարճատև դասընթացների շարքի կազմակերպման մասին։ Հարգելի դասավանդողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու նախընտրած դասընթացին կամ դասընթացներին․ Google ամպային տեխնոլոգիաներ Ինտերակտիվ դասերի բովանդակության ստեղծում (Nearpod) Ինտերակտիվ ուսումնական գրատախտակների ուսուցում (Google Jamboard, MS Whiteboard)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը մեկ շաբաթ է․ …

Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ կրթության կազմակերպման գործիք. ԿՏԱԿ-ն անցկացնում է հաշվետու խորհրդաժողով

Նոյեմբերի 6, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով՝ գործունեության հիմնական ուղղությունների և իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, հեռավար ուսուցման հարթակի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները: Խորհրդաժողովի բացմանը…

«Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը». Վահրամ Դումանյանն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ

Նոյեմբերի 2, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները: Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ…

Համագործակցության հուշագիր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև

Հոկտեմբերի 6, 2022
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Համագործակցության արդյունքում՝ բուհի ուսանողների պրակտիկան և կամավորությունը կանցկացվի ԿՏԱԿ-ում, կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի փորձագետները ՀՊՄՀ-ում կիրականացնեն էլեկտրոնային դասավանդման վերաբերյալ դասընթացներ։ Հուշագրի նպատակը համագործակցության միջոցով որակյալ…

ԿՏԱԿ–ն ամփոփեց e-school Armenia նախագծի կենտրոնացված հեռավար ուսուցման ծրագիրը

Հունիսի 21, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց e-school Armenia նախագծի կենտրոնացված հեռավար ուսուցման ծրագիրը։ Անցնող ուսումնական տարվա ընթացքում ծրագրի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքը սկսեց շնորհակալությամբ՝ …