Նորություններ

Քննությունների փաստաթղթերը՝ «Պաշարների շտեմարան» կայքում

Հունիսի 2, 2017
Նորություններ
Մեկնարկել են 2016-2017 ուսումնական տարվա ավարտական և 2017-2018 ուստարվա ընդունելության միասնական քննությունները: Միասնական քննությունները կանցկացվեն. հունիսի 2-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա»,  հունիսի 13-ին`  «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա»,  հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա»,  հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից: …

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Մայիսի 31, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը մայիս ամսին ունեցել են ավելի քան 750,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են ավելի քան 4,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն…

Իթվինինգ ծրագրի 5-ամյակը Հայաստանում

Մայիսի 17, 2017
Նորություններ
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկել է երկօրյա համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների,  Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,…

Աշխատանքային այց Արցախ՝ «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ծրագրի շրջանակներում

Մայիսի 5, 2017
Նորություններ
«Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագրում Արցախի դպրոցների ընդգրկման աշխատանքների նախապատրաստման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներից, ինչպես նաև Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի մասնակիցներից կազմված պատվիրակությունը ապրիլի 25-27-ը եղավ Արցախում և հանդիպեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվեց հանդիպում-սեմինար շուրջ 40 դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ:

«Մայքրոսոֆթ»-ի Office 365-ը կներդրվի ՀՀ դպրոցներում

Ապրիլի 20, 2017
Նորություններ
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՀՀ դպրոցներում կներդրվի Office 365 կրթական փաթեթը:  «ԿՏԱԿ-ը մշակում է հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգ, որը տարածվելու է ՀՀ բոլոր դպրոցներում: Վերջին մեկ տարվա ընթացքում սերտորեն համագործակցում էինք ԿՏԱ-ի հետ: Այդ համագործակցության շրջանակում…

«Հայկական կրթական միջավայր» ֆորումի նորությունները

Ապրիլի 13, 2017
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» ֆորումում ուսուցիչներն հիմնականում ակտիվ են և թեժ քննարկումներ են ծավալում կրթական հիմնախնդիրների վերաբերյալ՝ «Հանրակրթական դպրոց» (http://forum.armedu.am/forumdisplay.php/5) և մասնագիտական ուսումնամեթոդական հարցերի շուրջ՝ «Մասնագետի անկյուն» (http://forum.armedu.am/forumdisplay.php/63) բաժիններում:   Այս պահին «Հանրակրթական դպրոցի» վերջին թեմաներից ամենաքննարկվողը «Մատչելի դասի պլանները որպես դասի արդյունավետության կարևոր պայման» թեման է (

Ավարտվեց ԿՏԱԿ-ի աշխատակիցների այցն Արցախի Հանրապետություն

Ապրիլի 3, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի…

Արցախի Հանրապետության դպրոցներում իրականացվող աշխատանքները շարունակվում են

Մարտի 31, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից գործուղվել են Արցախի Հանրապետություն (ԱՀ): Համաձայն գործուղման աշխատակարգի, մարտի 30-ին ԿՏԱԿ-ի մասնագետներն այցելել են ԱՀ  Հադրութի շրջանի Հադրութ, Ուխտաձոր և Տող համայնքների դպրոցներ և համակարգչային դասարաններում իրականացրել…

Երկրորդ աշխատանքային օրն Արցախում

Մարտի 29, 2017
Նորություններ
ԿՏԱԿ-ի աշխատակիցների գործուղման երկրորդ աշխատանքային օրն Արցախում շատ հագեցած էր:  Նրանք մարտի 28-ին այցելել են Նոր Շեն և Բերդաշեն համայնքների ու Մարտունի քաղաքի հ.1 և հ.2 դպրոցներ: Բոլոր դպրոցների համակարգչային դասարաններում. զրուցել են աշխատակիցների հետ, պարզել են եղած անսարքությունները, վերանորոգել են վնասված սարքերը, տեղադրել են տպիչներ, նորոգել են մալուխների հնացած…

Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն

Մարտի 27, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ (6 օր) գործուղվել են Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:   Համառոտ ակնարկ համագործակցության մասին ԿՏԱԿ-ի և…