«Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագրում Արցախի դպրոցների ընդգրկման աշխատանքների նախապատրաստման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներից, ինչպես նաև Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի մասնակիցներից կազմված պատվիրակությունը ապրիլի 25-27-ը եղավ Արցախում և հանդիպեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվեց հանդիպում-սեմինար շուրջ 40 դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ: