Նորություններ

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ-ում կատարած աշխատանքների համար

Հոկտեմբերի 21, 2016
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը և գլխավոր հաշվապահ Հ.Իփեքչյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ): Գործուղման ընթացքում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ղեկավարության հետ ԿՏԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են նոր…

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց

Սեպտեմբերի 9, 2016
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել…

ՀՀ բուհերի և հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպվել են աշխատաժողովներ

Մայիսի 23, 2016
Նորություններ
Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով մայիսի 19-20 կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՈԱԱԿ-ի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ծավալված թեժ և շահագրգիռ…

ԿՏԱԿ-ը հայտարարում է պարզեցված ընթացակարգ

Ապրիլի 19, 2016
Նորություններ
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է «2016թ. մայիսի 17-20-ը Աղվերանում արտագնա սեմինարի կազմակերպման ծառայության» գնման պարզեցված ընթացակարգ: Հրապարակված է 14/04/2016-ից մինչև 25/04/2016 ժամը 11:00 ներառյալ:

ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքների վերլուծություն

Ապրիլի 14, 2016
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) իրականացվել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման 2015 թվականի սոցիոլոգիական հարցման արդյունքների վերլուծությունը (կցվում է)։ Հարցումն իրականացվել է ՀՀ-ի և Արցախի բուհերի ուսանողների, դասախոսների և գործատուների շրջանակներում։ Սոցիոլոգիական հարցման արդյունքների վերլուծությունը ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև տեղադրված է «Պաշարների…

ԿՏԱԿ-ը հայտարարում է պարզեցված ընթացակարգ

Մարտի 24, 2016
Նորություններ
«Հայաստանի կրթական ցանցի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների» գնման նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է «ԿՏԱԿ-ՊԸԱՊՁԲ-15/1» ծածկագրով պարզեցված ընթացակարգ: Հրապարակված է 24/03/2016 -ից մինչև 02/04/2016 ժամը 11:00 ներառյալ:

Նոր կրթական կայք՝ «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ»

Մարտի 23, 2016
Նորություններ
«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքում հիմանական և ավագ դպրոցի չորս բնագիատական առարկաների (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Երկրաչափություն) դպրոցական ծրագրին համապատասխանող ուսումնական նյութեր են, որոնց յուրացման համար յուրաքանչյուր թեմա ներկայացվում է ինտերակտիվ ձևով, ներառելով. տեսական մասի պատկերավոր, անիմացիոն ներկայացում, ցուցադրական նյութ,  լաբորատոր աշխատանք,  գործնական աշխատանք: Ընդ որում, հաշվի են առնված ամեն…

ԿՏԱԿ-ը հայտարարում է «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընդլայնման մեկնարկը

Փետրվարի 25, 2016
Նորություններ
ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն հայտարարում է «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընդլայնման մեկնարկը: Բոլոր դպրոցները, որոնք ցանկանում են միանալ այս ծրագրին, մինչև 2016թ. մարտի 4-ը ներառյալ etwinning@ktak.am հասցեին պետք է ուղարկեն նամակ, որը ստորագրված կլինի դպրոցի տնօրենի կողմից, ինչպես…

Ներկայացվեցին 2015թ. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման արդյունքները

Փետրվարի 8, 2016
Նորություններ
Փետրվարի 6-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ 2015 թվականի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգի արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, մարզային կրթության վարչությունների պետեր, դպրոցների տնօրեններ և կրթական համակարգի ներկայացուցիչներ: ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման համար 2013թ-ից․սկսվել և…

Ներկայացվեցին ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015թ. արդյունքները

Փետրվարի 8, 2016
Նորություններ
Այսօր, հունվարի 27-ին, Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգի 2015թ. արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, բուհական համակարգի ներկայացուցիչներ: ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման համար 2013թ․ սկսվել և շարունակվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների…