ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ կարիքի հետազոտություն տնօրենների շրջանում

Հունիսի 6, 2017
Նորություններ

ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հագեցվածությունը գնահատելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2017 թվականին իրականացրել է կարիքի գնահատման հետազոտություն՝ տնօրենների շրջանում:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում ՏՀՏ համալրվածությունն ու բացահայտել ՀՀ պետական դպրոցների ՏՀՏ կարիքները:

Հետազոտությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները՝

  • Ուսումնասիրել դպրոցների ընդհանուր տեխնիկական հագեցվածությունը
  • Ուսումնասիրել դպրոցների համակարգչային տեխնիկայով հագեցվածությունը
  • Պարզել համակարգիչների տեխնիկական և ծրագրային վիճակը
  • Բացահայտել դպրոցների՝ ՏՀՏ սարքավորումների կարիքները:

Հետազոտությունը կցվում է, այն տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/18097: