«Հայկական կրթական միջավայր» ֆորումի նորությունները

Ապրիլի 13, 2017
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» ֆորումում ուսուցիչներն հիմնականում ակտիվ են և թեժ քննարկումներ են ծավալում կրթական հիմնախնդիրների վերաբերյալ՝ «Հանրակրթական դպրոց» (http://forum.armedu.am/forumdisplay.php/5) և մասնագիտական ուսումնամեթոդական հարցերի շուրջ՝ «Մասնագետի անկյուն» (http://forum.armedu.am/forumdisplay.php/63) բաժիններում:  

Այս պահին «Հանրակրթական դպրոցի» վերջին թեմաներից ամենաքննարկվողը «Մատչելի դասի պլանները որպես դասի արդյունավետության կարևոր պայման» թեման է (http://forum.armedu.am/showthread.php/1380,  34 գրառում, 1270 դիտում, սկիզբը՝ 22.03.2017թ.), որին զուգահեռ ընթանում է նույն խնդրին վերաբերվող մեկ այլ թեժ քննարկում՝ «Օրվա դասի պլանների արդյունավետությունը դասապրոցեսում» (http://forum.armedu.am/showthread.php/1305, 74 գրառում, 6709 դիտում, սկիզբը՝ 15.11.2016թ.), ակտիվ է նաև «Դաստիարակության հիմնախնդիրները հանրակրթական դպրոցում» թեման (http://forum.armedu.am/showthread.php/1389,  15 գրառում, 384 դիտում, սկիզբը՝ 08.04.2017):

Տեղեկացնում ենք, որ ուսուցիչների առաջարկով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծվել է «Հոգեբանի անկյուն» բաժինը (http://forum.armedu.am/forumdisplay.php/77) , որում  կքննարկվեն դպրոցում հոգեբանի աշխատանքի կարևորության, կրթական գործընթացի մյուս մասնակիցների հետ արդյունավետ համագործակցության հարցերը: 

Ներկայացնում ենք Ֆորումի այսօրվա վիճակագրական տվյալները. 

  • Թեմաներ - 1192
  • Գրառումներ - 16 663