Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը մայիս ամսին ունեցել են ավելի քան 750,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են ավելի քան 4,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն եղել են ավելի քան 50,000: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը 5 րոպե է:
Բացի Հայաստանից կայքն ունի այցելուներ նաև ՌԴ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից ու հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Հայկական կրթական ֆորումի քնարկումներում մայիս ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է մոտ 1,200 գրառում, ստեղծվել է մոտ 48 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 168 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում մայիս ամսին տեղադրվել է ավելի քան 250 նոր կրթական պաշար` 375 կցված ֆայլով: Միայն նոր տեղադրված պաշարների դիտումների թիվը գերազանցել է 42,000-ը, իսկ կցված ֆայլերի բեռնումների թիվն անցել է 32,000-ից: Այս ընթացքում կայքում գրանցվել է 260 նոր օգտվող:
Հեռավար ուսուցման համակարգում այս ամսին կազմակերպվել է մեկ դասընթաց, որին մասնակցել է մոտ 20 ուսուցիչ:
Հայկական կրթական միջավայր պորտալի նորություններ բաժնում այս ամսվա ընթացքում տեղադրվել է կրթական ուղվածության ավելի քան 170 նորություն և 6 հայտարարություն, թարմացվել են մյուս բաժինները: