Բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն

Հունիսի 5, 2017
Նորություններ

Բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցները 2016 թվականին իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն՝ ՀՀ պետական, ոչ պետական և պետական մասնակցությամբ 62 բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև ոլորտային գործատուների շրջանում:

Հետազոտության նպատակն է եղել՝

  • պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայություններից
  • պարզել դասախոսների ընդհանուր բավարվածությունը ՀՀ բուհերից
  • բացահայտել գործատուների բավարարվածությունը ՀՀ բուհերի շրջանավարտներից:

Հետազոտությունը կցվում է, այն տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/18063: