Պաշարների շտեմարանում նյութեր կցելու անհարթությունը վերացվել է

Հունվարի 19, 2021

 

Հարգելի բարեկամներ, հայտնում ենք, «Պաշարների շտեմարան» կայքում (https://lib.armedu.am/) նյութեր կցելու անհարթությունը վերացվել է։

Նյութեր (ֆայլեր) կցելու (վերբեռնելու) տեխնիկական խնդիրը մեր մասնագետները հարթել են և այսուհետ Flash-ը գործարկելու կամ արգելանքից հանելու խնդիրը չկա։

Պաշարի ստեղծման ամբողջ ընթացքը նույնն է, միայն ֆայլերը պետք է ընտրել և կցել մեկ-մեկ։ Բոլոր անհրաժեշտ ֆայլերն ընտրելուց և կցելուց հետո կարող եք սեղմել «Ստեղծել պաշար» կոճակը։ 

Նույն կերպ պետք է վարվել նաև խմբագրելու և նոր ֆայլեր կցելու դեպքում։