ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հեռավար հերթական դասընթացը կմեկնարկի փետրվարի 8-ին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել https://docs.google.com հղումով հայտը։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել առարկայական կամ մասնագիտական վերապատրաստման հեռավար դասընթացներ և վարել դրանք:
Հեռավար վերապատրաստման գործընթացն առավել ընկալելի և հարմարավետ դարձնելու նպատակով դասընթացի բովանդակությունը հարստացվել է տեսադասերով, իսկ միջավայրում ներառվել են տեսահանդիպումներ կազմակերպելու նոր հարմարավետ գործիքներ։
2021 թվականի փետրվարի 8-ից փետրվարի 28-ը մասնակիցները կուսումնասիրեն Moodle միջավայրում հեռավար դասընթացներ ստեղծելու գործիքակազմը և ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ։
Դասընթացին ակտիվ մասնակցելու և հաջողված նախագիծ ներկայացնելու համար ուսուցիչները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրեր, ինչպես նաև՝ «Հեռավար ուսուցում» համակարգում իրենց մշակած դասընթացները վարելու հնարավորություն։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն