Նորություններ

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22–ին

Հունիսի 15, 2020
Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։ Երրորդ փուլի երեք խմբերում ընդգրկված ավելի քան 500 հայտատուներից դասընթացին մասնակցել են 336 ուսուցիչներ, որոնցից 139-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։  Հայտարարում ենք, որ նույն թեմայով չորրորդ դասընթացը…

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Մայիսի 25, 2020
Նորություններ
Հարգելի գործընկերներ, մեզ հայտնի է դարձել, որ տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, առանձին մասնագետների՝ ՏՀՏ գործիքների կիրառման, հեռավար ձևով ուսուցման վերաբերյալ դասընթացները հաճախ շփոթում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կազմակերպած դասընթացների հետ։ Հարգելի ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հիշեցնում ենք, որ ԿՏԱԿ-ի գործունեությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ դասընթացների կազմակերպման մասին) տեղադրվում…

Այսօր մեկնարկում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը

Մայիսի 20, 2020
Նորություններ
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթացների շարքը։ Հերթական՝ երրորդ արագացված դասընթացին մասնակցելու համար ըդգրկվել (գրանցվել) են ավելի քան 500 ուսուցիչներ, ովքեր, ըստ լրացված հայտերի, մինչ այժմ որևէ նման դասընթացի չեն մասնակցել։ Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություններ, կմշակեն առարկայական…

181 դասագրքերի էլեկտրոնային տարբերակները «Պաշարների շտեմարանում»

Ապրիլի 27, 2020
Նորություններ
«Պաշարների շտեմարան» (https://lib.armedu.am/) կայքի նոր՝ «Դասագրքեր 2019-2020» կատեգորիայում ըստ բաժինների (հիմնական, ավագ) տեղադրվել են գործող դասագրքերի էլեկտրոնային (.pdf) տարբերակները։ Բոլոր 181 դասագրքերը կայքի բոլորի այցելուների համար ազատ են՝ բեռնելու, տպելու, պատճենելու համար։ Պաշարները տրամադրել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը։

Նոր հեռավար դասընթաց ուսուցիչների համար

Ապրիլի 21, 2020
Ապրիլի 20–ին «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների համար մեկնարկել է «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով, երեք շաբաթ տևողությամբ հեռավար դասընթացը (20.04.2020-09.05.2020)։ ՀՀ–ում արտակարգ իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար ձևով կազմակերպման համար կարևոր այս դասընթացը վարում է Արագածոտնի մարզիի Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի…

Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ

Ապրիլի 11, 2020
Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով  հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը,  ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը, ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար…

Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել

Ապրիլի 10, 2020
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում»  թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, մեդիաոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հեռավար քննարկումը նախաձեռնել եւ վարել…

Office 365 համակարգին միացել են ևս 88 դպրոցներ

Ապրիլի 6, 2020
Տեղեկացնում ենք, որ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) Օֆիս 365–ին միացել են ևս 88 դպրոցներ (մինչ այս սինխրոնիզացվել էին 60 դպրոցներ): Յուրաքանչյուր դպրոց ԴԿՏՀ մուտք գործելուց հետո կարող է միանալ  Office 365–ին՝  իր էջի ներքևի աջ անկյունում ավելացած «Office 365» մուտքի վանդակի միջոցով (կցված նկար 1)։ Այնուհետև անհրաժեշտ է ծանոթանալ…

Microsoft Teams-ը` կրթության հեռավար ուսուցման կազմակերպման հարթակ

Մարտի 28, 2020
Նորություններ
Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում ԿՏԱԿ–ի հետ համագործակցության շրջանակներում առաջարկում է որպես հեռավար ուսուցման  աշխատանքի հարթակ օգտագործել Microsoft Teams-ը։ Այն համախմբում է հանդիպումների, վիդեոկոնֆերանսների, զրույցների, զանգերի հնարավորություններ, Office 365 հավելվածներ և այլ գործիքներ: Microsoft Teams-ը  ժամանակակից կրթության ճկուն էկոհամակարգ է, անվտանգ ու ապահով հարթակ՝ միմյանց հետ կապվելու, ֆայլեր փոխանակելու, զրուցելու, միասին աշխատելու համար: Ստորև…

Նոր հեռավար առարկայական դասընթացներ

Մարտի 26, 2020
Նորություններ
Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հարկադիր արձակուրդի ընթացքում սովորողների ուսումնական գործընթացի շարունակականությունը կազմակերպելու նպատակով Հայկական կրթական միջավայրի «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) դասընթացներ են ստեղծել և վարում փորձառու ուսուցիչները։ Ներկայացնում ենք նոր կազմակերպվող երկու դասընթացների հեղինակների հայտարարությունները․ 1. «Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ» թեմայով երեքշաբաթյա դասընթաց, որը նախատեսված է 10-րդ դասարանի…