«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մարտ ամսին
Ապրիլի 4, 2019
«Հայկական կրթական միջավայր» պորտալի ու հիմնական ենթակայքերի («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցմանինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում») 2019 թվականի մարտ ամսի վիճակագրությունը հետևյալն է․
- 957,650 էջի դիտում
- 73,910 այցելու
- յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը՝ 4:22 րոպե:
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Մարտ ամսին․
- «Հայկական կրթական միջավայր - ֆորումում» կատարվել է 3230 գրառում, ստեղծվել է 59 նոր թեմա, գրանցվել է 70 նոր մասնակից:
- «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 145 նոր կրթական պաշար:
- «Հեռավար ուսուցում» համակարգում 122 ուսուցիչների համար կազմակերպվել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (11․02․2019-07․03․2019թթ․)։ Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած 53 ուսուցիչներ ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր: Ինչպես նաև, տարբեր առարկաների մասնագետներ վարել են 4 հեռավար դասընթաց՝ 103 գործընկեր-ուսուցիչների համար։