Փետրվարի 8-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարման թեման կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ բացահայտմանն ուղղված էլեկտրոնային ծրագրի ստեղծման և ներդրման իրավական հիմքերի մշակման և հաստատման շրջանակներում էր։ Քննարկմանը մասնակցում էր նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթությունից դուրս մնացած երեխաների հարցերով տարածաշրջանային խորհրդատու-համակարգող Լետիսիա Անտոնովիչը։ ԿՏԱԿ-ը ներկայացրեց «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում» ստեղծված պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հաշվառման ենթահամակարգը, որը նախատեսվում է փորձարկել Լոռու մարզում: