ՀՀ կառավարության գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում` հերթական հեռավար դասը կազմակերպվել է Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» և «ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ» դպրոցների միջև՝ «Ֆիզիկա» առարկայից: Դասը վարել է «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը, որպես առաջադրանք ընտրվել է «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայի խնդիրներից մեկը: Դասը վարողը տեսադասին մասնակից օլիմպիական խմբակների աշակերտներին ներկայացրել է խնդրի պահանջը, որից հետո մասնակից դպրոցների աշակարտները նախ քննարկել, ապա ներկայացրել են իրենց կողմից առաջարկվող լուծումների տարբերակները: Ամփոփելով դասը՝ աշակերտները քննարկել են խնդրի լուծման ճիշտ տարբերակը, լուծման ընդունելի եղանակները: Մասնակից դպրոցների օլիմպիական խմբակների ղեկավարները ընդգծել են, որ տեսադասն արդյունավետ մեթոդ է հատկապես բարդ խնդիրների լուծումների քննարկման ժամանակ:
Նշենք, որ տեսադասը կազակերպվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) միջոցով: Տեսադասին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Նշենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի՝ կազմակերպվել են հետևյալ տեսադասերը՝
Առաջիկայում նախատեսված է մասնագիտական քննարկում՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ, որին կմասնակցեն ոլորտի մասնագետները:
Նյութի աղբյուրը. «Հայկական կրթական միջավայր» պորտալ