#COVID19-ի ի հայտ գալը ստիպեց մարդկությանը փոփոխել իրենց առօրյան, աշխատանքը, աշխատելու մոտեցումները և այլն: Այս ամենից անմասն չմնացին Հայաստանի դպրոցներում սովորող աշակերտները և դասավանդող ուսուցիչները։
Որպեսզի չտուժեր դպրոցականների կրթությունը, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նոր համակարգ։ Եվ, որպես շտապ օգնություն, ստեղծվեց E-school Armenia նախագիծը, որի նպատակն էր երեխաների կրթության շարունակականության ապահովումը:
Հուլիսի 15-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա E-school Armenia ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որը կազմակերպվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համատեղ։
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ծրագրի արդյունքները, հեռավար կրթության կազմակերպման լավագույն փորձը։
E-school Armenia