Հոկտեմբերի 31, 2025
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեց Էստոնիայի «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրներում կրթության թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև՝ էլեկտրոնային կրթական հարթակների կիրառման փորձը։
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի կրթական տեխնոլոգիական միջավայրի ներկա վիճակը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշեց…
Հոկտեմբերի 29, 2025
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն օրերս ամփոփեց «Գյուղական համայնքների դպրոցներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար կրթության միջոցով» ծրագրի նախորդ 4 տարիների արդյունքները և ներկայացրեց դրա զարգացման հեռանկարները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի ընթացքում ստացված արդյունքները, գնահատել դրա արդյունավետությունը և քննարկել հեռավար կրթության ներդրման հնարավորությունները գյուղական համայքներում՝ որպես ուսուցման նորարարական լուծում։ Կրթական…
Հոկտեմբերի 14, 2025
Հոկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով խորհրդաժողովը: Ամենամյա խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ, կարևորելով թվայնացման դերը՝ աշխատանքները թափանցիկ և հաշվետվողական ձևով կազմակերպելու հարցում: Անդրեասյանի խոսքով՝ այդ գործընթացի շրջանակում…
Սեպտեմբերի 25, 2025
2024-25 ուստարվա ընթացքում 141 գյուղական դպրոց դիմել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրի մասնակից դառնալու համար։
Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղական համայքներում ուսուցչի բացակայության պատճառով չդասավանդվող առարկաների հեռավար ուսուցման կազմակերպումն է՝ վերապատրաստված մենթոր ուսուցիչների միջոցով։
Այս տարի ծրագրին մասնակցելու…
Հուլիսի 17, 2025
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփում է հանրակրթական հաստատություններում 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու պիլոտային ծրագրի 2-րդ տարին։
Ինչպես նախորդ տարի, 2024-25 ուստարում ևս հաստատված ընթացակարգով սահմանվել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 9-րդ դասարանի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով…
Բոլոր նորությունները