2026 թվականի օգոստոսի 27-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Diffit․ մեկ թեմայից՝ ամբողջ դաս» թեմայով նոր դասընթացը։
Դասընթացի նպատակն է զարգացնել ուսուցիչների թվային և արհեստական բանականության գործիքների կիրառման հմտությունները և ցույց տալ, թե ինչպես կարելի է Diffit-ի միջոցով ավելի արագ, նպատակային և արդյունավետ ստեղծել ուսումնական նյութեր՝ դրանք համապատասխանեցնելով սովորողների տարբեր կարիքներին։
Դասընթացը ներառում է․
Դասընթացի ավարտին ուսուցիչները կկարողանան մեկ թեմայից ստեղծել ամբողջական և դասարանում կիրառելի ուսումնական ռեսուրսներ, հարմարեցնել դրանք սովորողների տարբեր մակարդակներին և ավելի արդյունավետ օգտագործել AI-ն իրենց ամենօրյա աշխատանքում։
Դասընթացի ընթացքում կկազմակերպվեն տեսահանդիպումներ և քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ անհրաժեշտ ուղղորդում, քննարկել առաջադրանքները և կիսվել իրենց փորձով։
Դասընթացի հեղինակ և վարող՝ Լուսինե Մանուկյան (ԿՏԱԿ ՏՀՏ բովանդակության և վերապատումների բաժնի առաջատար մասնագետ)։
Դասընթացի ավարտին, ամփոփիչ աշխատանքի հաջող հանձնումից հետո, մասնակիցներին կտրամադրվեն ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
Գրանցում
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։
Գրանցված մասնակիցները դասընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կստանան մինչև դրա մեկնարկը։