«Նախագծային ուսուցումը և նախագծերի տեղակայումը ՈՒԿՀ–ում» թեմայով վերապատրաստման դասընթացի հրավեր

Հոկտեմբերի 28, 2024

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 7–ից 12–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար կազմակերպում է 4 շաբաթյա հեռավար դասընթաց «Նախագծային ուսուցումը և նախագծերի տեղակայումը ՈՒԿՀ–ում» թեմայով: Դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 1-ին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել https://docs.google.com/forms հղումով հայտը։ Դասընթացի ընթացքում ուսուցիչները կիմանան թե ի՞նչ է նախագծի վրա հիմնաված ուսուցումը, ինչո՞ւ և ի՞նչպես իրականացնել նախագծային ուսուցում, կծանոթանան ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներին, սովորողների գնահատման չափանիշներին և սանդղակներին։ Դասընթացի ավարտին կկարողանան իրենց կողմից իրականացված ուսումնական նախագծերը տեղակայել Ազգային հարթակում՝ https://app.e-school.am։