Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության ազգային վիրտուալ համայնք» ծրագրերի ամփոփիչ համաժողով

Դեկտեմբերի 27, 2017
Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Դեկտեմբերի 26, 2017
  Հարգելի գործընկերներ,   Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սիրով շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:   Ցանկանում ենք, որ 2018 թվականը լինի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, նոր հաղթանակների ու նվաճումների տարի:

Հայտնի են «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ (ցանկը կցվում է). Երևան՝ 9, Կոտայք՝ 11, Լոռի՝ 7, Սյունիք՝ 6, Արարատ՝ 5, Արմավիր՝ 4, Արագածոտն՝ 3, Գեղարքունիք և Շիրակ՝ 2-ական, Վայոց ձոր և Տավուշ՝ 1-ական դպրոց: Մրցույթի մասնակից դպրոցների 51 կայքերից 41-ը…

Ամփոփվեց «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական մրցույթը

Նոյեմբերի 27, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ)  և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ հայտարարած «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ավարտվեց: Սահմանված ժամանակահատվածում ԿՏԱԿ-ը ստացավ Հայաստանի տարբեր մարզերի 21 դպրոցների աշակերտների ստեղծած՝ Թարգմանչաց տոնին նվիրված սեղանի օրացույցների 23 նմուշներ, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/397/date_created/desc: Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր աշխատանքները, որի…

Կիբերանվտանգությանը վերաբերվող գրականություն

Նոյեմբերի 23, 2017
Կասպերսկի Լաբորատորիան ԿՏԱԿ-ին տրամադրել է հատուկ Հայաստանի համար թարգմանված, ՏՏ անվտանգությանը վերաբերվող գրքերի .pdf տարբերակները, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարան» կայքի «Կիբերանվտանգություն» բաժնում. գիրք 1. «Գոյատևել թվային աշխարհում» գիրք 2. «ՏՏ անվտանգությունը սկսնակների համար» «Գոյատևել թվային աշխարհում ծնողների համար» գիրքը հրատարակվել է մեկ ամիս առաջ և դեռ միայն ռուսերեն է։ 2018 թվականի սկզբին այն կթարգմանվի հայերեն և կտրամադրվի…
Բոլոր նորությունները