Ավարտվեց ԿՏԱԿ-ի աշխատակիցների այցն Արցախի Հանրապետություն

Ապրիլի 3, 2017

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի հ.2, հ.3, հ.7 և հ.8, Մարտունու շրջանի Նորշեն և Բերդաշեն համայնքների ու Մարտունի քաղաքի հ.1 և հ.2, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի հ.2, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի, Ուխտաձոր և Տող համայնքների դպրոցներ: Թվարկված դպրոցներում ծանոթացել են համակարգչային դասարաններում եղած խնդիրներին, նորոգել կամ փոխարինել են խափանված սարքավորումները, ստեղծել կամ վերականգնել են տեղային ցանցերը, տեղադրել են նոր սարքավորումներ, թարմացրել են ծրագրային համակարգերն ու փաթեթները, լրացրել են անհրաժեշտ հակավիրուսային և կիրառական ծրագրերը:

Գործուղման ընթացքը.

Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն
ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց
Երկրորդ աշխատանքային օրն Արցախում
Մեր մասնագետներն այցելել են Ստեփանակերտի երկու դպրոցներ
Արցախի Հանրապետության դպրոցներում իրականացվող աշխատանքները շարունակվում են
Գործուղման վերջին օրերը՝ Ստեփանակերտում