Գործուղման առաջին օրվա ընթացքում՝ մարտի 27-ին ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց: Նրանք տեղեկացել են համակարգչային դասարանում եղած խնդիրներին և իրականացրել անհրաժեշտ աշխատանքներ՝ փոխարինել են համակարգիչների վնասված մասերը (սնուցման սարքև այլն ), արդիականացրել և թարմացրել են համակարգիչներում առկա ծրագրերը: