Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն

Մարտի 27, 2017
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ (6 օր) գործուղվել են Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

 

Համառոտ ակնարկ համագործակցության մասին

ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցությունը  սկսվել է դեռևս 2010 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգչային դասարանների ութ համակազմ  էր նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավագ դպրոցներին, որոնց տեղադրման և դպրոցներում տեղային ցանցերի ստեղծման  աշխատանքները վստահվել էր ԿՏԱԿ-ին: Մշտապես կազմակերպվող այցերի ընթացքում  ԿՏԱԿ-ի աշխատակիցները բացի համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներից, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության օժանդակությամբ, անցկացրել են հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություններ, կազմակերպվել՝ դասընթացներ։ 

Անցած տարիների ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը և այժմ ընդգրկում է աշխատանքային տարբեր ուղղություններ.  

  • 2014 թվականից ԿՏԱԿ-ի Շարժական համակարգչային կայանը (ՇԻՀԿ) դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում.

2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ.՝  315 աշակերտ, 226 ուսուցիչ: 
 

  • Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում իրականացվել են ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները:
  • Յուրաքանչյուր տարի թարմացվում է դպրոցների համակարգչային կենտրոնների ծրագրային ապահովումը:
  • 2012թ. ստեղծվել և շահագործվում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը (http://edu.nkr.am/):
  • 2015-ից սկսած կազմակերպվում են ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Անցկացվում են սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման նպատակով։
  • Կատարվում են աշխատանքներ ԼՂՀ դպրոցական ցանցի նախագծման ուղղությամբ:

Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար 2016թ. հոկտեմբերին ԿՏԱԿ-ի տնօրենն արժանացել է ԼՂՀ նախարարության պատվոգրի, իսկ կազմակերպությունը՝ Շնորհակալագրի (http://ktak.am/index.php/am/news/view/17):