Արցախի Հանրապետության դպրոցներում իրականացվող աշխատանքները շարունակվում են

Մարտի 31, 2017
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի բաժնի ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից գործուղվել են Արցախի Հանրապետություն (ԱՀ):

Համաձայն գործուղման աշխատակարգի, մարտի 30-ին ԿՏԱԿ-ի մասնագետներն այցելել են ԱՀ  Հադրութի շրջանի Հադրութ, Ուխտաձոր և Տող համայնքների դպրոցներ և համակարգչային դասարաններում իրականացրել են ծրագրային ու տեխնիկական սպասարկման անհրաժեշտ աշխատանքները:

Հատկապես առանձնանում է Ուխտաձորի նորակառույց դպրոցի համակարգչային դասարնում իրկանացված աշխատանքը, որի ընթացքում 10 նոր համակարգիչների համար ստեղծվել է անլար նեքին ցանց և միացվել համացանցին, տեղադրվել են նոր սարքեր՝ լուսածրիչ (պրոեկտոր), տպիչ, բոլոր համակարգիչների ծրագրային ապահովման մեջ ավելացվել են պակասող հակավիրուսային և այլ անհրաժեշտ ծրագրերը: Աշխատանքները կատարվել են ժամանակին՝ մինչև դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որի շնորհիվ համակարգչային դասարանը պատրաստ է լիարժեք շահագործման:

Տեղեկատվություն գործուղման ընթացքի մասին՝

Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն
ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց
Երկրորդ աշխատանքային օրն Արցախում
Մեր մասնագետներն այցելել են Ստեփանակերտի երկու դպրոցներ